հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մի օր Հոլանդն ու Մբապեն կնվաճեն «Ոսկե գնդակը»․ Մեսսի

Մի օր Հոլանդն ու Մբապեն կնվաճեն «Ոսկե գնդակը»․ Մեսսի

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է 2023 թվականի «Ոսկե գնդակի» համար պայքարում ստացած տպավորությունների մասին։

 

«Մի օր Հոլանդն ու Մբապեն կնվաճեն «Ոսկե գնդակը»: Էրլինգը արժանի էր դրան, նա հաղթեց Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան՝ լինելով լավագույն ռմբարկուն։ Այս մրցանակն այսօր կարող էր լինել ձերը։ Համոզված եմ, որ առաջիկա տարիներին դուք նույնպես կհաղթեք»,- արարողության ժամանակ ասել է Մեսսին։

 

36-ամյա արգենտինացին քվեարկության արդյունքում առաջ է անցել Էրլինգ Հոլանդից և Կիլիան Մբապեից, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը։

 

Անցյալ տարի Մեսսին հաղթել է 2022 թվականի աշխարհի առաջնությունում, որն անցկացվել է Կատարում։ Եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հաղթել Ֆրանսիային (3:3, 11 մետրանոցներով՝ 4:2): Մեսսին ճանաչվել է եզրափակիչի և ամբողջ մրցաշարի լավագույն խաղացող։ Աշխարհի առաջնության 7 խաղում նա խփել է 7 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։

Մեսսիի համար այս «Ոսկե գնդակը» ութերորդն էր կարիերայում։ Նախկինում նա մրցանակը նվաճել էր 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019 և 2021 թվականներին:

  • Կիսվել: