Մեծ մարտահրավեր ունենք մեր առջև. Սանդրո Պերկովիչ
Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» խորվաթ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» դեմ դիմակայության մասին։
«Մենք մեծ մարտահրավեր ունենք մեր առջև։ Խաղադաշտում կանենք առավելագունը, որպեսզի լինենք մրցակցային և լավ արդյունք գրանցենք։ Շատ ոգևորված ենք այստեղ լինելու համար, և ես հույս ունեմ, որ մեր երկրպագուների օգնությամբ մենք ունակ կլինենք լավ խաղ ցուցադրել», – Սանդրո Պերկովիչ
«Նոա» - «Ֆերենցվարոշ» առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 22-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում եւ կմեկնարկի 20:00-ին։


