ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեսսին վնասվածք է ստացել

Մեսսին վնասվածք է ստացել

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին ոտնաթաթի վնասվածք է ստացել ամերիկյան «Ինտեր Մայամիի» մարզման ժամանակ, հաղորդում է RMC Sport-ը։ Նա ստիպված է եղել լքել մարզումը։

«Եթե ծանր վնասվածք լիներ, բոլոր խաղացողները շոկի մեջ կլինեին, բայց ամեն ինչ կարգին է։ Կարծում եմ՝ ոչ մի ահավոր բան չկա»,- ասել է թիմի արգենտինացի գլխավոր մարզիչ Մարտինոն։

«Ինտեր Մայամիում» անցկացրած 5 խաղում Մեսսին խփել է 8 գոլ։

ԱՄՆ-ի և Մեքսիկայի Լիգաների գավաթի կիսաեզրափակչում «Ինտեր Մայամին» օգոստոսի 16-ին կմրցի «Ֆիլադելֆիա Յունիոնի» հետ։

  • Կիսվել: