շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մեսսին լուսանկարներ է հրապարակել Ինտեր Մայամիում իր առաջին մարզումից

Մեսսին լուսանկարներ է հրապարակել Ինտեր Մայամիում իր առաջին մարզումից

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին իր առաջին մարզումն է անցկացրել իր նոր ակումբում՝ «Ինտեր Մայամիում»։ Առաջին մարզումից հետո հարձակվողը սոցցանցում կիսվել է նկարներով։

Մարզմանը մասնակցել է նաև արգենտինացու նախկին թիմակից Սերխիո Բուսկետսը, որը նույնպես այս ամառ տեղափոխվել MLS-ի ակումբ։

Նշենք, որ երկու խաղացողներն էլ հուլիսի 16-ին ներկայացվել են որպես «Ինտեր Մայամիի» խաղացողներ։ Ե՛վ Մեսսին, և՛ Բուսկետսը թիմին միացել են անվճար հիմունքներով, քանի որ ՊՍԺ-ի և «Բարսելոնայի» հետ պայմանագրերի ժամկետն ավարտվում էր համապատասխանաբար 2023 թվականի հունիսի 30-ին:

Մեսսին և Բուսկետսը երկար ժամանակ միասին խաղացել են «Բարսելոնայում»՝ նվաճելով ավելի քան երկու տասնյակ տիտղոսներ։ Մեսսին ակումբից հեռացել է 2021 թվականին և երկու մրցաշրջանով տեղափոխվել է ՊՍԺ։

 

 

  • Կիսվել: