շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ESPN-ը ջնջել է Մեսսիի՝ ՊՍԺ-ից հեռանալու մասին գրառումը

ESPN-ը ջնջել է Մեսսիի՝ ՊՍԺ-ից հեռանալու մասին գրառումը

ESPN Fútbol Argentina-ի թվիթերյան էջը, որը քիչ առաջ հրապարակել էր ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի խոսքերը ակումբից հեռանալու մասին, ջնջել է այդ գրառումը։

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ներկայացնելու ՊՍԺ-ն։ Ինձ դուր էր գալիս այս թիմում խաղալը նման հիանալի խաղացողների կողքին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին Փարիզում խաղալու մեծ փորձի համար»,- իբր ասել էր Մեսսին ESPN-ին տված հարցազրույցում։

Որոշ ժամանակ անց գրառումը ջնջվել է։ Հայտնի չէ՝ այս գրառումը սխալմամբ է հրապարակվել, թե՞ էջի հետ կապված որևէ խնդիր է առաջացել:

Մեսսիից, նրա ներկայացուցիչներից կամ ՊՍԺ-ից՝ ակումբից հեռանալու մասին դեռ պաշտոնական հաստատում չկա։

  • Կիսվել: