շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մեսսին ցանկանում էր վերադառնալ Բարսելոնա․ Լապորտա

Մեսսին ցանկանում էր վերադառնալ Բարսելոնա․ Լապորտա

Ժոան Լապորտան ափսոսում է, որ Լիոնել Մեսսին չի վերադարձել «Բարսելոնա»։ «Մեսսին ցանկանում էր վերադառնալ «Բարսա»։ Փարիզում նա շատ ծանր շրջան է ունեցել։

Նրա հայրն ինձ ասաց, որ Լեոն չէր ցանկանում, որ իր վրա նման ճնշում գործադրվի: Մենք նրան հարգում ենք։ Թող նա հաջողության հասնի Մայամիում: «Բարսան» միշտ կլինի նրա տունը։

Ես նրանց հետ քննարկեցի մի միջոցառում, որտեղ նրանք կարող էին իրենց հարգանքի տուրքը մատուցել: «Կամպ Նոուի» բացումը հիանալի առիթ կլիներ:

Կան որոշումներ, որոնք պետք է կայացնի նախագահը։ «Բարսելոնան» ամենակարևորն է։ Ես առաջին տեղում դրեցի «Բարսելոնային», բայց տխուր եմ, որ ամեն ինչ այսպես ստացվեց»,- ասել է Լապորտան CCMA-ի եթերում:

  • Կիսվել: