շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մեքսիկան նվաճեց «Ոսկե գավաթը»

Մեքսիկան նվաճեց «Ոսկե գավաթը»

Ֆուտբոլի Մեքսիկայի հավաքականը 9-րդ անգամ նվաճեց «Ոսկե գավաթը»՝ Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի եւ Կարիբյան ծովի ավազանի երկրների չեմպիոնի տիտղոսը։

ԱՄՆ-ի Ինգլվուդ քաղաքում տեղի ունեցած եզրափակիչում մեքսիկացիները 1:0 հաշվով պարտության մատնեցին Պանամայի հավաքականին։ Միակ գոլը 88-րդ րոպեին խփեց հոլանդական «Ֆեյենորդի» հարձակվող Սանտիագո Խիմենեսը։

Կիսաեզրափակիչում Մեքսիկան 3:0 հաշվով հաղթել էր Ջամայկային, Պանաման հետխաղային 11-մետրանոցներով պարտության էր մատնել ԱՄՆ-ի հավաքականին (1:1, 11մ` 5:4):

  • Կիսվել: