շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մենք մեր լավագույն մակարդակի վրա չէինք․ Գվարդիոլա

Մենք մեր լավագույն մակարդակի վրա չէինք․ Գվարդիոլա

Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճած «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է 1:0 հաշով հաղթանակը Միլանի «Ինտերի» նկատմամբ։

«Շատ բարդ էր հաղթելն այս խաղում։ Մենք մեր լավագույն մակարդակի վրա չէինք։ Աշխարհի առաջնությունից հետո մենք զգալիորեն առաջադիմել էինք, բայց «Ինտերի» դեմ խաղում մեր լավագույն մրցելույթը չէր այս մրցաշրջանում։ Չեմպիոնների լիգայի գավաթով տրեբլի հասնելը միշտ բարդ էր։

Ցանկանում եմ շնորհավորել «Ինտերին» գերազանց խաղի առթիվ։ Գիտեմ, թե ինչքան ծանր է հիմա նրանց համար։ Երկու տարի առաջ նույնը մենք էինք զգում։ Բայց նրանք Եվրոպայի երկրորդ թիմն են, եւ դա հրաշալի է։ Այս եզրափակիչում կարող էին նրանք գոլ խփել, եւ մենք կարող էինք պարտվել։

Մտադիր ենք նշել այս հաղթանակը ընտանիքիս եւ ընկերներիս հետ։ Երկուշաբթի Մանչեսթերում տեղի կունենա շքերթ»,- Գվարդիոլային խոսքը մեջբերում է BBC-ն։

Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» նվաճել է նաեւ Անգլիայի չեմպիոնի եւ գավաթակրի տիտղոսները։

  • Կիսվել: