շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մեկնարկել է սեղանի թենիսի Արցախի առաջնությունը

Մեկնարկել է սեղանի թենիսի Արցախի առաջնությունը

Ստեփանակերտում մեկնարկել է Արցախի Հանրապետության սեղանի թենիսի պատանիների և աղջիկների առաջնությունը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Առաքելյանն ասել է, որ առաջնությանը մասնակցում են 2006-2010 և 2011 թվականներին ծնված մարզիկներ։
Нет описания.
Нет описания.
«Ընդգրկված են Ստեփանակերտի Քաղաքապետարանին կից մարզադպրոցի, Կամավոր ֆիզկուլտուրայի մարզական կենտրոնի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի և Հադրութի հավաքական թիմերը։ Առաջնությունը հնարավորություն կտա մեր մարզիկներին ավելի շատ մարզվել, նոր փորձ ու հմտություն ձեռք բերել։
Մրցանակային տեղեր գրաված պատանիներն ու աղջիկները կընդգրկվեն Արցախի սեղանի թենիսի հավաքականի կազմում, և, Արցախը Մայր Հայաստանին կապող ճանապարհի բացվելու դեպքում, կմասնակցեն Երևանում կայանալիք թենիսի առաջնություններին»,-մանրամասնել է Գ. Առաքելյանը։
Нет описания.
 
Առաջնության արդյունքները կամփոփվեն հունիսի 17-ին։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները Արցախի սեղանի թենիսի ֆեդերացիայի կողմից կստանան համապատասխան պատվոգրեր և դրամական պարգևներ։
Нет описания.
 

  • Կիսվել: