շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մարսելը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

Մարսելը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

Ֆրանսիական Մարսելը հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով։ Այս մասին իր Twitter-ում հայտնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ամստերդամի «Այաքսը» պաշտոնական առաջարկ է արել «Կրասնոդարին»՝ 23-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ։ Հոլանդական ակումբը պատրաստ է Սպերցյանի համար վճարել 9 միլիոն եվրո:

Championat.com-ի տեղեկություններով՝ «Կրասնոդարը» պատրաստ կլինի Հայաստանի հավաքականի խաղացողին վաճառել «Այաքսին» 10 միլիոն եվրոյի դիմաց՝ գումարած բոնուսներ:

Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

Վաղը՝ հունիսի 11-ին, կիսապաշտպանը կարող է իր վերջին հանդիպումը անցկացնել «Կրասնոդարի» կազմում։ Ռուսաստանի գավաթի եզրափակչում Սպերցյանի թիմը կհանդիպի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ։

  • Կիսվել: