շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մարմնամարզիկները մեկնարկում են խորվաթական World Challenge Cup-ում

Մարմնամարզիկները մեկնարկում են խորվաթական World Challenge Cup-ում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի մի խումբ ներկայացուցիչներ մեկնարկում են World Challenge Cup-ում:

 Խորվաթական Օսիջեկ քաղաքում  կայանալիք World Challenge Cup-ի հերթական փուլին Հայաստանը կներկայացնեն Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Թովմասյանը, Գագիկ Խաչիկյանը և Մանե Պողոսյանը: Մարզիչները կլինեն Հայկ Նազարյանը և Քնարիկ Բրսոյանը: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարների շարքում:
 
Մրցաշարը  կմեկնարկի հունիսի 8-ին: Այս փուլին մասնակցում են Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մի շարք մրցանակակիրներ:
 
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները 4 մեդալ էին նվաճել Բուլղարական Վառնա քաղաքում կայացած  World Challenge Cup-ում:  Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել հենացատկի վարժությունում և բրոնզե մեդալներ` նժույգ-թափերում ու օղակների վարժությունում: Արթուր Ավետիսյանն էլ ոսկի էր նվաճել օղակների վարժությունում:

  • Կիսվել: