հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մաքուր պոեզիա. Ինտերի հրապարակումը՝ նվիրված Մխիթարյանի ոսկերչական փոխանցմանը

Մաքուր պոեզիա. Ինտերի հրապարակումը՝ նվիրված Մխիթարյանի ոսկերչական փոխանցմանը

Միլանի «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում հատուկ անդրադարձ է կատարել թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ հրապարակելով նրա մասնակցությամբ խաղային դրվագ, գրում է armsport.am-ը:

Տեղադրված տեսանյութում ցուցադրվում է հայ ֆուտբոլիստի՝ խաղադաշտի կենտրոնից կատարած հեռահար և ոսկերչական ճշգրտությամբ փոխանցումը:

Միլանյան ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութին կից արել է ընդամենը մեկ կարճ գրառում՝ այն անվանելով «Մաքուր պոեզիա» (Pura poesia):

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագի գործող պայմանագրի ժամկետը «ներաձուրիի» հետ ավարտվում է 2026 թվականի հունիսի 30-ին:

Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը միլանյան գրանդի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

 

  • Կիսվել: