շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մանչեսթեր Սիթին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է․ Եվրոպայի չեմպիոնության համար կպայքարի Ինտերի դեմ

Մանչեսթեր Սիթին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է․ Եվրոպայի չեմպիոնության համար կպայքարի Ինտերի դեմ

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է։ Մանչեսթրյան ակումբն իր հարկի տակ 4-0 հաշվով առավելության հասավ ՉԼ-ի վերջին գավաթակիր իսպանական «Ռեալ Մադրիդի» նկատմամբ։

Սիթիի կազմում 2 գնդակ խփեց պորտուգալացի Բեռնարդու Սիլվան, 1 գնդակ՝ փոխարինման մտած արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։ «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաուն ինքնագոլի հեղինակ դարձավ։

Երեկ հայտնի դարձավ եզրափակիչ զույգի առաջին մասնակիցը։ Միլանյան դերբիի պատասխան խաղում «Ինտերը» 1-0 հաշվով առավելության հասավ «Միլանի» նկատմամբ և իր տեղն ապահովեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Առաջին խաղում «Ինտերն» առավելության էր հասել է 0-2 հաշվով։

2021 թվականի ՉԼ եզրափակիչում ՄանՍիթին 1-0 հաշվով պարտվել էր անգլիական «Չելսիին»։

  • Կիսվել: