հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մամիկոն Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել Կոտբուսում ընթացող աշխարհի գավաթի ժամանակ

Մամիկոն Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել Կոտբուսում ընթացող աշխարհի գավաթի ժամանակ

Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի ընթացքում նժույգ թափեր վարժության ժամանակ Հայաստանը ներկայացնող Մամիկոն Խաչատրյանը արծաթե մեդալ է նվաճել։ Այս մասին հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից:

Ոսկե մեդալը բաժին է հասել Իտալիային, իսկ բրոնզը՝ Ղազախստանին։

Ավելի վաղ հայտնել էին, որ օղակներով վարժության ժամանակ Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանն առաջին տեղն է զբաղեցրել։

  • Կիսվել: