ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մամիկոն Ղարիբյանի և Ռոբերտ Փիլիպոսյանի արդյունքը 7 տուրից հետո

Մամիկոն Ղարիբյանի և Ռոբերտ Փիլիպոսյանի արդյունքը 7 տուրից հետո

Իտալիայում անցկացվող արագ շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Մամիկոն Ղարիբյանն ու Ռոբերտ Փիլիպոսյանը։

7 տուրից հետո Ռոբերտ Փիլիպոսյանը 5 միավորով բաժանում է 5-7-րդ տեղերը։ Մամիկոն Ղարիբյանը 4,5 միավորով բաժանում է 8-13-րդ տեղերը։

Միանձնյա առաջատարն է գերմանացի Տոբիաս Կոելեն՝ 6,5 միավոր։

Առաջնության ավարտին մնացել է 4 տուր։

Հոկտեմբերի 14-15-ին կանցկացվի նաեւ կայծակնային խաղի աշխարհի պատանեկան առաջնությունը։

  • Կիսվել: