շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Եվրոպայի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիրը գոտեմարտեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ադիլխան Նուրլանբեկովի հետ եւ հաղթեց տուշեով:

Առաջին մրցափուլում Խաչատրյանը պարտերում վերեւից աշխատելու հնարավորություն ստացավ եւ երկու գլորումով հաշիվը դարձրեց 5:0:

Երկրորդ մրցափուլում եւս Հայաստանի ներկայացուցիչը ոչ մի հնարավորություն չտվեց ղրղզ մրցակցին, կանգնած դրությունից 4-միավորանոց գցումով հաշիվը դարձնելով 9:0, ապա տուշե արեց:

Շանթ Խաչատրյանը նվաճեց Հայաստանի հավաքականի առաջին մեդալը Մ23 աշխարհի առաջնությունում:

Խաչատրյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8:0 հաշվով հաղթել էր իտալացի Ջիովանի Ալեսիոյին: 1/8 եզրափակիչում 10:0 հաշվով պարտության էր մատնել ղազախ Երասիլ Նուրբոսինովին: Քառորզ եզրափակիչում տուշեով հաղթել էր վրացի Օտար Աբուլաձեին: Կիսաեզրափակիչում 6:14 հաշվով պարտվել էր չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Դմիտրի Ադամովին:

Քիչ անց բրոնզե մեդալի գոտեմարտեր կանցկացնեն Շանթ Խաչատրյանը (72կգ), Կարեն Խաչատրյանը (82կգ) եւ Հայկ Խլոյանը (97 կգ):

 Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից հոտկետմբերի 29-ին բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի Ռազմիկ Քուրդյանը (130 կգ): Սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն Մանվել Խաչատրյանը (55կգ), Յուրիկ Հովեյանը (63 կգ) եւ Սամվել Սարգսյանը (87կգ):

  • Կիսվել: