կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մ23 ԱԱ. Կարեն Խաչատրյանը եւ Հայկ Խլոյանը բրոնզե մեդալներ չնվաճեցին

Մ23 ԱԱ. Կարեն Խաչատրյանը եւ Հայկ Խլոյանը բրոնզե մեդալներ չնվաճեցին

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Կարեն Խաչատրյանը (82 կգ) եւ Հայկ Խլոյանը (97կգ) բրոնզե մեդալներ չնվաճեցին:

Կարեն Խաչատրյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց Եգիպտոսի ներկայացուցիչ Էմադ Աշրաֆ Մոհամեդ Աբուելատայի հետ եւ համառ պայքարում զիջեց 2:3 հաշվով:

Խաչատրյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 3:2 հաշվով հաղթել էր ֆին Օտո Կետոնենին, 1/8 եզրափակիչում՝ վերջին միավորի առավելությամբ պարտության էր մատնել չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող բելառուս Իլյա Բիցեեւին (3:3): Քառորզ եզրափակիչում պարտվել էր թուրք Ալպերեն Բերբերիին:
Հայաստանի հավաքականի անդամը հնարավորություն էր ստացել պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար, քանի որ նրան հաղթած թուրք ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ:

Սփոփիչ գոտեմարտում Կարեն Խաչատրյանը 3:1 հաղթել է ադրբեջանցի Էլջան Մամադովին:

Եվրոպայի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիրը Հայկ Խլոյանը (97 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց Գերմանիայի ներկայացուցիչ Լուկաս Ալեքսանդրոս Լազոջիանիսի հետ եւ պարտվեց 3:5 հաշվով:

Հայկ Խլոյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 4:1 հաշվով հաղթել է վրացի Լաշա Տվիլդիանին: 1/8 եզրափակիչում Խլոյանը 7:2 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Արթուր Արզումանյանի նկատմամբ: Քառորզ եզրափակիչում 8:0 հաշվով հաղթել է ԱՄՆ ներկայացուցիչ Քեյդ Լաուտին։ Կիսաեզրափակիչում 0:9 հաշվով պարտվել է չեզոք կարգավիճակում հանդես եկող բելառուս Պավել Հլինչուկին։

Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից բրոնզե մեդալակիր է դարձել Շանթ Խաչատչյանը (72 կգ), որը տուշեով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ադիլխան Նուրլանբեկովին:
Հայաստանի հավաքականից հոտկետմբերի 29-ին բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի Ռազմիկ Քուրդյանը (130 կգ): Սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն Մանվել Խաչատրյանը (55կգ), Յուրիկ Հովեյանը (63 կգ) եւ Սամվել Սարգսյանը (87կգ): 

  • Կիսվել: