կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մ15 ԵԱ. Ըմբիշ Պետրոս Բաղրամյանը՝ արծաթե մեդալակիր

Մ15 ԵԱ. Ըմբիշ Պետրոս Բաղրամյանը՝ արծաթե մեդալակիր

Հունգարիայում շարունակվող ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հերթական մեդալն է նվաճել։

Պատանեկան ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է 85 կգ քաշային Պետրոս Բաղրամյանը:

Ավելի վաղ 44 կգ քաշային Մարատ Աճեմյանը և 57 կգ քաշային Ջանես Նազարյանը բրոնզե մեդալներ էին նվաճել, իսկ 41 կգ քաշային Գառնիկ Մանուկյանը դարձել էր արծաթե մեդալակիր:

Հունահռոմեականներից այսօր մրցագորգ դուրս կգա նաև 62 կգ Արամ Սարգսյանը՝ Թուրքիայի ներկայացուցչի հետ պայքարելով բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք՝ ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն ավելի վաղ 1 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ էր նվաճել Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունից:

  • Կիսվել: