երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մ-20 ԵԱ․ Էմմա Պողոսյանը՝ երկամարտի արծաթե մեդալակիր

Մ-20 ԵԱ․ Էմմա Պողոսյանը՝ երկամարտի արծաթե մեդալակիր

Բուխարեստում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը նվաճեց երկամարտի արծաթե մեդալ։ Երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիրը երկամարտում գրանցեց 211 կգ արդյունք (90+121): Նա նվաճեց 81 կգ քաշային կարգի երեք արծաթե մեդալները։

Ռումինիայի մայրաքաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմն արդեն նվաճել է 3 ոսկե, 4 արծաթե եւ 5 բրոնզե մեդալներ: Մինչեւ 23 տարեկանների պայքարում երկամարտի ոսկե մեդալակիր է դարձել 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը 255 կգ (140+255) արդյունքով, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը (330 կգ, 150+180) եւ 89 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը (341կգ, 150+191)։ Մինչեւ 20 տարեկանների պայքարում երկամարտի արծաթե մեդալակիրներ են  դարձել 67 կգ քաշային Տիգրան Կարապետյանը (275 կգ, 123+152), մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանը( 311 կգ, 140+171) եւ Կարեն Մարգարյանը (323 կգ, 145+172):

Մինչեւ 20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալներ են նվաճել 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը (254 կգ, 110+144), 55 կգ քաշային Սեյրան Խուդանյանը (216 կգ, 95+121), 73 կգ քաշային Մարտին Պողոսյանը (308 կգ, 136+172), 59 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը (198 կգ, 86 +112 ) եւ Մնացական Աբրահամյանը (313 կգ, 138+175)։

Հայաստանի հավաքականի կազմում Բուխարեստում մրցահարթակ դուրս կգան նաեւ մինչեւ 20 տարեկանների պայքարում Ֆելիքս Գեւորգյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Աշոտ Մովսիսյանը (+109 կգ),  Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ) եւ Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ),

մինչեւ 23 տարեկանների պայքարում կլինեն Գեւորգ Ղահրամանյանը (89 կգ), Արա Աղանյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը եւ Յաշա Մինասյանը (երկուսն էլ 109 կգ), Լիանա Գյուրջյանը (87 կգ), Մերի Թումասյանը եւ Լուիզա Սահրադյանը (երկուսն էլ +87 կգ):

  • Կիսվել: