չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Մ-19 ԵԱ. Սուրեն Կատվալյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ (տեսանյութ)

Մ-19 ԵԱ. Սուրեն Կատվալյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ (տեսանյութ)

Սուրեն Կատվալյանը դուրս եկավ Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ (տեսանյութ):

Հայաստանի ներկայացուցիչը 65 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում հաղթեց բուլղարացի Վլադիմիր Դավիդովին: Կիսաեզրափակիչում Կատվալյանի մրցակիցը կլինի անգլիացի Յաշուա Ֆլեմինգը:

Քառորդ եզրափակիչ դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Տիգրան Կիրակոսյանը (50 կգ), Վահրամ Դովլաթբեկյանը (55 կգ) եւ Սամվել Սիրամարգյանը (80 կգ) պարտվել են:

  • Կիսվել: