Մ-19 ԵԱ. Հայաստանի 5 ներկայացուցիչ քառորդ եզրափակիչում է
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի 5 ներկայացուցիչ դուրս է եկել Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության քառորդ եզրափակիչ:
Կանանց պայքարում հաղթանակ է տարեկ Էվա Խլղաթյանը, որը 1/8 եզրափակիչում վստահ առավելության է հասել Բելառուսի ներկայացուցիչ Սոֆիա Առլովայի նկատմամբ։ Հայ մարզուհին նաեւ նոկդաունի ենթարկել մրցակցին։
Տղամարդկանց պայքարում քառորդ եզրափակիչ են դուրս եկել Տիգրան Կիրակոսյանը (50 կգ), Վահրամ Դովլաթբեկյանը (55 կգ), Սուրեն Կատվալյանը (65 կգ) եւ Սամվել Սիրամարգյանը (80 կգ):
50 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը համառ պայքարում պարտության է մատնել սերբ Պավլե Պապովիչին։ Քառորդ եզրափակիչում Կիրակոսյանը կմրցի վրացի, Խլղաթյանը՝ բուլղարացի բռնցքամարտիկի հետ:
80 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը առավելության է հասել ռումինացի Գեորգի Սեբաստիան Բալանի նկատմամբ: Հայ բռնցքամարտիկը երեք անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին՝ հաղթելով բացահայտ առավելությամբ։
55 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը ռեւանշի է հասել իսպանացի Մանուել Բուենո Ջոդարի նկատմաբ, որին ամիսներ առաջ զիջել էր Վրաստանում։
65 կգ քաշային Սուրեն Կատվալյանը հաղթել է մոլդովացի մրցակցին։
48 կգ Սյուզաննա Իշխանյանը, 85 կգ Տիգրան Սարգսյանը, 90 կգ Վարդան Ավետիսյանը եւ գերծանր քաշային Արամ Թումանյանը պարտվել են:



