կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Լուկաս Սելարայանը նորամուտը նշեց Սաուդյան Արաբիայի առաջնությունում

Լուկաս Սելարայանը նորամուտը նշեց Սաուդյան Արաբիայի առաջնությունում

«Ալ Ֆատեհի» նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը նորամուտը նշեց Սաուդյան Արաբիայի առաջնությունում։

Մեկնարկային տուրում «Ալ Ֆատեհն» ընդունել է «Ալ Տաավունին»։ Ընթանում է առաջին խաղակեսը, հաշիվը չի բացվել։

Սաուդյան Արաբիայի անցած առաջնությունում «Ալ Ֆատեհը» գրավել է 6-րդ տեղը։

Սելարայանը 2020թ․ հունվարից էր  հանդես գալիս ամերիկյան «Քոլամբուս Քրյու» թիմում՝ 107 խաղում խփելով 42 գոլ, կատարելով 23 գոլային փոխանցում:

  • Կիսվել: