երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լուկաս Սելարայանը միացել է Հայաստանի ազգային հավաքականին

Լուկաս Սելարայանը միացել է Հայաստանի ազգային հավաքականին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորեկ Լուկաս Սելարայանը միացել է ազգային հավաքականին: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն այժմ գտնվում է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում:

Լուկաս Սելարայանը Ֆրանկֆուրտում կմասնակցի հավաքականի երկրորդ մարզմանը:

ՖԻՖԱ ԱԱ 2022 թվականի առաջնության որակավորման փուլի J խմբում Հայաստանի ազգային հավաքականը նախ հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կմրցի Իսլանդիայի հետ, այնուհետև հոկտեմբերի 11-ին կհյուրընկալվի Ռումինիայի ընտրանուն։

  • Կիսվել: