չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Լուկա Մոդրիչը 38-ամյակը նշել է Երևանում․ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են տորթով

Լուկա Մոդրիչը 38-ամյակը նշել է Երևանում․ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են տորթով

Խորվաթիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչն իր ծննդյան օրը՝ սեպտեմբերի 9-ին, ազգային թիմի հետ ժամանել է Երևան, որտեղ սեպտեմբերի 11-ին Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակում կմրցի Հայաստանի հավաքականի հետ։

Մոդրիչն այսօր նշում է ծննդյան 38-ամյակը, ինչի առթիվ «Ռեալի» հայ երկրպագուները նրան տոնական տորթով են դիմավորել Զվարթնոց օդանավակայանում։

  • Կիսվել: