հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Լևոն Արոնյանը կմասնակցի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարին

Լևոն Արոնյանը կմասնակցի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարին

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարում հանդես կգա  Եվրոպայի թիմի կազմում։

Թիմի ավագի կարգավիճակում կլինի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը։ Ընդգրկված են նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին և Աննա Մուզիչուկը: 

Ինչպես տեղեկանում են ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունից մրցաշարին կմասնակցեն  ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա, Չինաստան, Հնդկաստան և աշխարհի ընդհանուր թիմ: Մրցաշարը կանցկացվի առցանց, կմեկնարկի մայիսի 5-ին և կեզրափակվի մայիսի 10-ին: 

 

  • Կիսվել: