երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լևոն Արոնյանն Ազգերի գավաթի առցանց մրցաշարում երկու հաղթանակ է տարել

Լևոն Արոնյանն Ազգերի գավաթի առցանց մրցաշարում երկու հաղթանակ է տարել

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն արդեն երկու հաղթանակ է տարել Շախմատի միջազգային ֆեդերացիայի Ազգերի գավաթի առցանց մրցաշարում։  Այս մասին գրել է ՖԻԴԵ-ի գլխավոր տնօրեն Էմիլ Սուտովսկին՝  ամփոփելով խաղարկային երկու օրերի արդյունքները։

«Ավարտվեց Ազգերի գավաթի խաղարկության երկրորդ  օրը:

Առջևում է Չինաստանը` 8 հնարավորից 7 միավորով: ԱՄՆ-ը և Եվրոպան 5-ական միավոր ունեն. Ռուսաստանը՝ 4. «Մնացածը աշխարհը»՝ 2. Հնդկաստանը՝ 1:

Օրվա հերոսը Լևոն Արոնյանն է, որը հաղթեց Դոմինգեսին և Վիդիտին: Առջևում դեռ վեց տուր կա, բայց ակնհայտ է, որ սուպեր եզրափակչի երկու ուղեգիր նվաճելու պայքարը կսկսվի չորս առաջատարների միջև»,- ասված է նրա գրառման մեջ։

  • Կիսվել: