ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լևոն Արոնյանին շրջապատել են ադրբեջանցի շախմատիստները. ՖԻԴԵ-ի աղյուսակ

Լևոն Արոնյանին շրջապատել են ադրբեջանցի շախմատիստները. ՖԻԴԵ-ի աղյուսակ

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է վարկանիշային հերթական աղյուսակները:

Տղամարդկանց աղյուսակը շարունակում է գլխավորել Մագնուս Կառլսենը: Նորվեգացի շախմատիստը միակն է, որը վաստակել է 2800-ից շատ միավոր: Նրան հաջորդում են ֆրանսիացի Ալիռեզա Ֆիրուջան և աշխարհի չեմպիոն Դին Լիրենը:

Հայաստանի շախմատիստներից բոլորից բարձր վարկանիշ ունի Գաբրիել Սարգսյանը, որը զբաղեցնում է 44-րդ տեղը: Հայկ Մ. Մարտիրոսյանը 55-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 95-րդը:

ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը 2742 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը: Նրան շրջապատում են ադրբեջանցի շախմատիստները. 13-րդ տեղում Թիմուր Ռաջաբովն է, իսկ 15-ում՝ Շախրիյար Մամեդյարովը: Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը զբաղեցնում է 47-րդ տեղը:

Կանանց վարկանիշային աղյուսակը վստահ գլխավորում է չինուհի Հու Յիֆանը: Նրան հաջորդում են հնդկուհի Հումփի Կոներուն և չինուհի Յու Վենյունը:

Հայաստանից Էլինա Դանիելյանը վարկանիշով 42-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 63-րդը, Աննա Մ. Սարգսյանը՝ 73-րդը, Մարիամ Մկրտչյանը՝ 81-րդը:

Արագ շախմատի վարկանիշային աղյուսակում Հայաստանից լավագույնը Կարեն Հ. Գրիգորյանը և Էլինա Դանիելյանն են, կայծակնային շախմատում՝ Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը:

  • Կիսվել: