կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը ձմեռային Օլիմպիական խաղերում 81 մասնակիցների շրջանում գրավել 59-րդ տեղը

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը ձմեռային Օլիմպիական խաղերում 81 մասնակիցների շրջանում գրավել 59-րդ տեղը

Իտալիայի Միլան և Կորտինա քաղաքներում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր պայքարի է դուրս եկել լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
 
Հսկա ոլորավայրէջք մրցաձևում Հարությունյանը ցույց է տվել 1:21.67 րոպե արդյունք և 81 մասնակիցների շրջանում գրավել 59-րդ տեղը: 12 մասնակից չկարողացավ հասնել եզրագիծ։
 
Փետրվարի 16-ին Հարությունյանը հանդես կգա ոլորավայրէջք մրցաձևում: Հայ լեռնադահուկորդը երկրորդ անգամ է մասնակցում ձմեռային Օլիմպիական խաղերին:
 
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա վաղը՝ փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:

  • Կիսվել: