հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Լարվածություն կա, որը ոչ մի դեպքում վախի չի վերածվի․Թիկնիզյանը՝ Հայաստան-Խորվաթիա հանդիպման մասին

Լարվածություն կա, որը ոչ մի դեպքում վախի չի վերածվի․Թիկնիզյանը՝ Հայաստան-Խորվաթիա հանդիպման մասին

Թուրքիա-Հայասանը սովորական հանդիպում էր (1-1), տրամադրվածության, հույզերի տեսանկյունից իհարկե ամենալարված հանդիպումներից էր, բայց ամենադժվարներից չէր։ Հայաստան-Խորվաթաի հանդիպումից առաջ ասուլիսին ասաց, Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիքնիզյանը։

«Այն, որ երկրպագուներն իրենց ավելորդություններ էին թույլ տալիս, միյայն ինձ ստիպում էր ժպտալ, քանի որ աշխատում եմ այդպիսի բաներին ուշադրություն չդարձնել։ Եվ դա ինձ համար որևէ դժվարություն չէր առաջացնում»,- ասաց «Լոկոմոտիվի» պաշտպանը, որի փոխանցումից հետո կիսապաշտպան Արտալ Դաշյանը դարձել էր գոլի հեղինակ։

Ինչ վերաբերում է իր խաղի մասին գնահատականին՝ Թիկնիզյանն ասաց, որ ինքն իրեն երբևէ չի գնահատում։ «Կարծում եմ՝ ավելի լավ է այդ հարցը տալ մարզչական շտաբին, քան թե ինձ»,- ընդգծեց նա։

Խոսելով վաղը կայանալիք Հայաստան-Խորվաթիա հանդիպման մասին՝ խաղացողն ասաց, որ Խորվաթիան ընդհանուր առմամբ ֆավորիտ է, աշխարհի լավագույն հավաքականներից մեկն է։ «Տրամադրությունն ընտիր է, որևէ վախ չկա։ Գուցե լարվածություն կա, որը ոչ մի դեպքում վախի չի վերածվի»,- նշեց նա։

«Ես շատ ուրախ եմ, որ վաղը հնարավորություն կունենամ խաղալ այդպիսի բարձրակարգ ֆուտբոլիստների հետ»,- ընդգծեց Թիկնիզյանը։

Հավաքական խաղացողն ասաց, որ կարող է իր կարիերայի ամենաբարդ հանդիպումներից մեկը լինել։ 

  • Կիսվել: