հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կրամարիչը գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը՝ 0-1

Կրամարիչը գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը՝ 0-1

Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Խորվաթի խաղի արդեն 16-րդ րոպեին մեր ընտրանին ցավալի գոլ բաց թողեց. խորվաթ հարձակվող Անդրեյ Կրամարիչը Մոդրիչի խաղարկած անկյունայինից հետո մոտ տարածությունից կատարած հարվածով գնդակն ուղարկեց մոտակա անկյունը: Թվում էր՝ Կրամարիչը խաղից դուրս վիճակում էր, սակայն հանդիպման ֆրանսիացի գլխավոր մրցավարը VAR-ով տեսակրկնությունը դիտելուց հետո որոշեց ամեն դեպքում արձանագրել դարպասի գրավումը:

 

Բաց թողած գոլից հետո մերոնք սկսեցին ավելի ակտիվ գործել ու հաշիվը հավասարեցնելու մի քանի պահ ունեցավ. նախ Սպերցյանի լավ հարվածից հետո գնդակը դուրս եկավ անկյունային, ապա Դաշյանը հեռահար հարվածով փորձեց սպառնալ Լաբրովիչի դարպասին, դեռևս սակայն ապարդյուն:

  • Կիսվել: