չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Խմբից դուրս գալու հնարավորություն ունենք. Գրիգորի Բաբայան

Խմբից դուրս գալու հնարավորություն ունենք. Գրիգորի Բաբայան

«Աստանայի» գլխավոր մարզիչ Գրիգորի Բաբայանը խոսել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջիկա հանդիպումների մասին։

«Մենք հենց այնպես չենք ֆուտբոլ խաղում։ Մեր թիմը մեծ աշխատանք է կատարել։ Դեռ ոչինչ կորած չէ։ Հաջորդ հանդիպումը Զագրեբի «Դինամոյի» հետ վճռորոշ է լինելու։ Այո, մենք ընդամենը չորս միավոր ենք վաստակել, բայց խմբից դուրս գալու հնարավորություն ունենք»,- Բաբայանի խոսքերն է մեջբերել Meta-ratings.kz-ն։
 
«Աստանան» 4 խաղից հետո 4 միավորով C խմբում երկրորդ տեղում է: Նոյեմբերի 30-ին թիմը սեփական հարկի տակ կխաղա Զագրեբի «Դինամոյի» հետ։

  • Կիսվել: