կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Կատյա Գալստյանը դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ մրցավազքում զբաղեցրել է 82-րդ տեղը

Կատյա Գալստյանը դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ մրցավազքում զբաղեցրել է 82-րդ տեղը

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Կատյա Գալստյանը, որը չորրորդ անգամ է մասնակցում ձմեռային Օլիմպիական խաղերին, դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում ցույց է տվել 28 րոպե 33 վայրկյան արդյունք։ 111 մասնակիցների պայքարում Գալստյանը զբաղեցրել է 82-րդ տեղը։

Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նույն մրցաձևում նվաճել է Շվեդիայի ներկայացուցիչ Ֆրիդա Կարլսոնը՝ 22 րոպե 49 վայրկյան արդյունքով։

Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները մրցումները կշարունակեն առաջիկա օրերին։

 

Փետրվարի 13-ին 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում հանդես կգա Միքայել Միքայելյանը։

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք մրցաձևին, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջքին։

Գեղասահքի սպորտային զույգ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանինը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին, իսկ ազատ ծրագրի որակավորումը կկայանա փետրվարի 16-ին։

  • Կիսվել: