չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կարեն Խաչանովը Շանհայի Masters-ի երրորդ շրջանում է

Կարեն Խաչանովը Շանհայի Masters-ի երրորդ շրջանում է

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը  Շանհայի Masters-ում անցել է երրորդ շրջան։ 2020 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը, որը ATP վարկանիշային դասակարգման ցուցակում 14-րդն է, մեկնարկային խաղում 7։6, 4։6, 6։2 հաշվով առավելության է հասել Ղազախստանը ներկայացնող Բեյբիտ Ժուկաեւի նկատմամբ եւ հաջորդ շրջանում հանդիպելու է բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ։ 32-ամյա Դիմիտրովը վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։

Շանհայի Masters-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը $ 8 մլն․ 800 հազար է։

  • Կիսվել: