հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Կառավարությունը դադարեցրեց 14 ֆուտբոլիստների՝ զինծառայությունից ստացած տարկետումը

Կառավարությունը դադարեցրեց 14 ֆուտբոլիստների՝ զինծառայությունից ստացած տարկետումը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 26–ի նիստում որոշեց դադարեցնել «սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար» պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած մի շարք մարզիկների տարկետումը։

Որոշման համար հիմք են ընդունվել «Հայաստանի ֆուտբոլի  ֆեդերացիա» հասարակական կազմակերպության  գրությունները, որտեղ նշվում է, որ մի շարք մարզիկներ՝ Վլադ Գուրգենի Չատունցը, Հովհաննես Վրեժի Գևորգյանը, Մխիթար Մարատի Ումրեյանը, Էդիկ Հովհաննեսի Հունանյանը,  Վլադիմիր Գևորգի Մուրադյանը  և Սերյոժա  Արթուրի Բաբայանը այլևս չեն համարվում Հայաստանի    ֆուտզալի  և ֆուտբոլի ազգային, ինչպես նաև մինչև 19 և 21 տարեկանների հավաքականների անդամներ:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը դադարեցրեց նաեւ մարզիկներ Արսեն Արմենի Սամսոնյանի,  Սամվել Ասատուրի Մանուկյանի, Հարություն Սարգսի Ջավադյանի, Արթուր Ռաֆաելի Մելիքյանի, Գուրգեն Արմենի Քոսյանի, Կարեն Դավիթի Դավթյանի, Նորայր Արմենի Ղազարյանի և Ռոբերտ Արթուրի Բաղրամյանի տարկետումը։

Այս դեպքում եւս հիմք է ընդունվել «Հայաստանի ֆուտբոլի  ֆեդերացիայի» գրությունը, որտեղ նշվում է, որ հիշյալ մարզիկներն այլեւս այլևս չեն համարվում Հայաստանի ֆուտզալի  և ֆուտբոլի ազգային, ինչպես նաև մինչև 19 և 21 տարեկանների հավաքականների անդամներ:

  • Կիսվել: