երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կապահովվի սամբոյի աշխարհի առաջնության անցկացումը Երևանում

Կապահովվի սամբոյի աշխարհի առաջնության անցկացումը Երևանում

Մենք չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունեցինք որոշում՝ ապահովելու համար սամբոյի աշխարհի առաջնության անցկացումը Երևանում: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Աշնանը հերթական խոշոր մրցաշարն է տեղի ունենալու, և հաջողություն եմ մաղթում մեր մարզիկներին, որոնք հույս են տալիս, որ այս տարի միջազգային նվաճումներով գուցե մոտ լինենք նախորդ տարվա նվաճմանը կամ գուցե կրկնենք այն, կամ նույնիսկ գուցե գերազանցենք»,- ասաց նա:

  • Կիսվել: