կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կանանց շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղը ոչ-ոքիով է մեկնարկել

Կանանց շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղը ոչ-ոքիով է մեկնարկել

Չինաստանի Շանհայ քաղաքում մեկնարկել է կանանց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար եզրափակիչ մրցամարտը: Աշխարհի գործող չեմպիոնուհի, չինացի Ցզյույ Վենցզյունը 12 պարտիայից բաղկացած մրցախաղում տիտղոսը պահպանելու համար կպայքարի իր հայրենակից Լեյ Տինցզեի հետ:

Այսօր կայացած առաջին պարտիան 50-րդ քայլին ավարտվել է ոչ-ոքի: Սպիտակներով խաղում էր Լեյ Տինցզեն:

Մրցամարտի մրցանակային հիմնադրամը 500 հազար եվրո է, որից 300 հազարը կստանա հաղթողը: Իսկ եթե աշխարհի չեմպիոնուհին որոշվի լրացուցիչ մրցախաղում, ապա նրա պարգևավճարը կկազմի 275 հազար եվրո:

Հուլիսի 6-ին կկայանա երկրորդ պարտիան, որում սպիտակներով կխաղա աշխարհի չեմպիոնուհին:

 

  • Կիսվել: