շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել առաջիկա ընկերական հանդիպումներին

Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել առաջիկա ընկերական հանդիպումներին

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը հուլիսի 9-ից 11-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ
Սոֆինե Կևորկյան – «Սան Դիեգո» (ԱՄՆ)
Էլլա դե Կրույֆ – «ԷլԷյ Բրեյքերս» (ԱՄՆ)
Յանա Հարությունյան – «Լեռնային Արցախ»

Պաշտպաններ
Լիանա Ղազարյան – «Ժալգիրիս» (Լիտվա)
Անյուտա Գալստյան – «Օկժետպես» (Ղազախստան)
Նատաշա Ժամգոչյան – «Լավալ» (Կանադա)
Անի Օհանյան – «Ուրարտու»

Կիսապաշտպաններ
Մարալ Արթին – «Կորդոբա» (Իսպանիա)
Լարա Կազանչյան – «Կալգարի» (Կանադա)
Նայիրի Տեր-Մկրտչյան – «ՅուՍիԷլԷյ» (ԱՄՆ)
Նարե Ավետյան – Սան Ֆրանցիսկոյի Քաղաքային քոլեջ (ԱՄՆ)
Աննա Դալլաքյան – «Ժալգիրիս» (Լիտվա)
Էմմի Սարգսյան – «Ուրարտու»
Հասմիկ Գրիգորյան – «Ուրարտու»
Վերոնիկա Ասատրյան – «Լեռնային Արցախ»
Անեթ Մեհրաբյան – «Լեռնային Արցախ»

Հարձակվողներ
Օքսաննա Պիզլովա – «Օկժետպես» (Ղազախստան)
Միլենա Սայադյան – «Ուրարտու»
Լուսինե Կոստանյան – «Ուրարտու»
Էլինա Մարտիրոսյան – «Արարատ-Արմենիա»

Հուլիսի 12-ին կանանց ազգային հավաքականը կմեկնի Թբիլիսի, որտեղ հուլիսի 13-ին և 16-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Վրաստանի ընտրանու հետ:

 

  • Կիսվել: