չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իտալիայի գավաթը Մխիթարյանի 21-րդ տիտղոսն էր կարիերայում

Իտալիայի գավաթը Մխիթարյանի 21-րդ տիտղոսն էր կարիերայում

«Ինտերի» 34-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դառնալով Իտալիայի գավաթակիր, նվաճեց 21-րդ տիտղոսը կարիերայում։

Երեւանի «Փյունիկի» հետ na դարձել է Հայաստանի քառակի չեմպիոն, կրկնակի սուպերգավաթակիր, մեկ անգամ էլ՝ գավաթակիր։ Դոնեցկի «Շախտյորում» Մխիթարյանը դարձել է Ուկրաինայի եռակի չեմպիոն, եռակի գավաթակիր, մեկ անգամ էլ նվաճել է սուպերգավաթը։
Դորտմունդի «Բորուսիայի» հետ Մխիթարյանը դարձել է Գերմանիայի սուպերգավաթակիր։ «Մանչեսթեր Յունայթեդում» նա նվաճել է Անգլիական լիգայի գավաթը, Անգլիայի սուպերգավաթը, Եվրոպայի լիգայի գավաթը։

«Ռոմայում» Մխիթարյանն անցած մրցաշրջանում նվաճել է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։ «Ինտերում» նա այս տարի դարձել է նաև Իտալիայի սուպերգավաթակիր։

«Ինտերը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և հունիսի 10-ին Ստամբուլում կմրցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Հիշեցնենք՝ Մխիթարյանը կլինի Հայաստանի առաջին ներկայացուցիչը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։

  • Կիսվել: