Իտալիայի գավաթ. Ինտերը հաղթեց Լացիոյին՝ նվաճելով պատմական 10-րդ տիտղոսը
Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչի շրջանակում Միլանի «Ինտերը» պատմության մեջ առաջին անգամ մրցեց Հռոմի «Լացիոյի» հետ և 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ:
«Ներաձուրիների» կազմում արդեն 14-րդ րոպեին հաշիվը բացեց Մարկուս Թյուրամը, իսկ 35-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը խփեց իր թիմի երկրորդ գոլը: Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանից և խաղադաշտ մտավ 68-րդ րոպեին՝ փոխարինելով Պետար Սուչիչին:
Այս հաղթանակով «Ինտերը» պատմության մեջ 10-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը: Քանի որ «ներաձուրիները» ավելի վաղ նվաճել Ա Սերիայում էին նաև չեմպիոնի կոչումը, այս տիտղոսի շնորհիվ նրանք ընթացիկ մրցաշրջանում ոսկե դուբլ ձևակերպեցին:


