շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իտալական երկու ակումբ հետաքրքրված է Թիկնիզյանի ծառայություններով

Իտալական երկու ակումբ հետաքրքրված է Թիկնիզյանի ծառայություններով

Ինչպես հայտնի է դարձել Спорт-Экспресс-ին, «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն ընդգրկված է Ա Սերիայի երկու ակումբների՝ «Էմպոլիի» և «Բոլոնիայի» հնարավոր տրանսֆերների ցանկում։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Իտալական թիմերի սկաուտները հետևել են ֆուտբոլիստի խաղին Հայաստանի հավաքականի՝ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Ուելսի (4:2) և Լատվիայի (2:1) դեմ հանդիպումներում։

Ուելսցիների հետ խաղում պաշտպանը գոլային փոխանցում կատարեց, իսկ լատվիացիների հետ խաղում դարձավ գոլի հեղինակ։

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա հայ ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: