ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իրանի ամենաերիտասարդ գրոսմայստերը համաժամանակյա խաղ է անցկացրել Հայաստանի Շախմատի ակադեմիայի սաների հետ

Իրանի ամենաերիտասարդ գրոսմայստերը համաժամանակյա խաղ է անցկացրել Հայաստանի Շախմատի ակադեմիայի սաների հետ

 Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր տեղի է ունեցել հետաքրքիր և ոգեշնչող համաժամանակյա խաղ՝ Իրանի ամենաերիտասարդ գրոսմայստեր Մովահեդ Սինայի հետ։

Շախմատի ակադեմիայից հայտնում են, որ երիտասարդ գրոսմայստերը միաժամանակ խաղացել է Ակադեմիայի 10 սաների հետ՝ նրանց հնարավորություն տալով փորձել իրենց ուժերը։

Նմանատիպ հանդիպումները մեծ ոգևորություն են երիտասարդ շախմատիստների համար և օգնում են նրանց զարգացնել մտածողությունը, փորձը և սերը շախմատի նկատմամբ։

  • Կիսվել: