չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Իրանցի եզրային հարձակվողը համալրեց«Փյունիկ»-ի կազմը

Իրանցի եզրային հարձակվողը համալրեց«Փյունիկ»-ի կազմը

 Երևանի «Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Թիմին է միացել 33-ամյա իրանցի եզրային հարձակվող Միլադ Ջահանին: Ջահանին իր կարիերայի ընթացքում հանդես է եկել բացառապես իրանական թիմերում՝«Մողավեմաթում», «Սանաթ Սարիում», «Մեշ Քերմանում», «Գոսթարեշում», «Խունեհում», «ՍանաթՆավթում» և «Զոբահանում»:  Իրանցի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է «Սեպահանը», որի կազմում նա այս տարի մասնակցել էԱսիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր հանդիպումներին:

 Ջահանին «Փյունիկում» հանդես կգա վարձակալական հիմունքներով։

  • Կիսվել: