ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ինտերն ու Միլանը ստիպված կլինեն լքել քաղաքը․ ինչի մասին է զգուշացնում Մարոտան

Ինտերն ու Միլանը ստիպված կլինեն լքել քաղաքը․ ինչի մասին է զգուշացնում Մարոտան

Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան խոսել է Միլանում նոր մարզադաշտերի կառուցման կազմակերպման հետ կապված դժվարությունների մասին և սպառնացել է լքել քաղաքը, եթե իրավիճակը չբարելավվի, գրում էarmsport.am-ը:

«Որպես ֆուտբոլի հետ կապված անձ՝ ես մի փոքր ամաչում եմ այս իրավիճակի հետ գործ ունենալու համար։ Միլանում սպորտը մղվել է երկրորդ պլան։ Մենք չենք կարող բավարարել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Սան Սիրոյում» անցկացնելու չափանիշները, և մարզադաշտը թույլտվություն չի ստացել Եվրո-2032-ը հյուրընկալելու համար։

Այս ամենը պայմանավորված է նրանով, որ որոշ մարդիկ, ովքեր 30 տարի առաջ մտել են քաղաքականություն և շատ պահպանողական են, չեն հասկանում, որ «Ինտերի» և «Միլանի» նման ակումբներին անպայման անհրաժեշտ է նոր մարզադաշտ, որը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին։

Եթե այս իրավիճակը չլուծվի, երկու ակումբներն էլ ստիպված կլինեն լքել քաղաքը։ Դա սարսափելի կլինի քաղաքի համար։ Ես լավատես եմ․ տեսնում եմ, թե ինչ է անում քաղաքապետը, և հուսով եմ, որ առողջ բանականությունը կհաղթի»,– Մարոտայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

  • Կիսվել: