ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Ինձ ժամանակը չբավարարեց, չհասցրեցի մարզավիճակ հավաքել. Վարազդատ Լալայանը՝ ԱԱ-ի մասին

Ինձ ժամանակը չբավարարեց, չհասցրեցի մարզավիճակ հավաքել. Վարազդատ Լալայանը՝ ԱԱ-ի մասին

Ծանրամարտի աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանն ամփոփել է 2026 թվականի աշխարհի առաջնությունը:

«Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց: Ինձ ժամանակը չբավարարեց, որովհետև երկու ամիս  ամբողջապես չէի մարզվում: Չհասցրեցի մարզավիճակ հավաքել։ Բայց պայքարը ցույց տվեց, որ նույնիսկ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս: Սակայն ինչ-որ բան պակասեց»,-Լալայանի խոսքերը փոխանցում է ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Լալայանի խոսքով՝ իր համար բացահայտում չէին մրցակիցների բարձրացրած քաշերը, ու ինքը լավ ծանոթ է նրանց:

Վարազդատ Լալայանը երկամարտի 457 կգ արդյունքով (210+247 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում:

 

  • Կիսվել: