կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ինչպե՞ս կարող են մասնակցել ֆրանսահայ անհատներն ու թիմերը Համահայկական խաղերին

Ինչպե՞ս կարող են մասնակցել ֆրանսահայ անհատներն ու թիմերը Համահայկական խաղերին

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հիշեցնում է, որ 2023 թվականի օգոստոսի 5-19-ը տեղի կունենան Համահայկական ամառային ութերորդ խաղերը և ֆրանսահայերին հայտնել, թե ինչպես կարելի է մասնակցել միջոցառմանը։

«Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա Գյումրիում, փակման արարողությունը՝ Երևանում: 17 մարզաձևերի համար խաղարկվելու է ընդհանուր թվով 107 հավաքածու մեդալ:

Ֆրանսահայ անհատները կամ թիմերը, ովքեր ցանկանում են մասնակցել Համահայկական խաղերին, կարող են իրենց հայտերը հասցեագրել Եվրոպական երկրներում աշխատանքները համակարգող մասնագետ Անահիտ Դավթյանին (էլ․ հացե՝ [email protected], +374 99 851 001)։

Համահայկական խաղերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն հասանելի է խաղերի պաշտոնական կայքէջում՝ https://panarmeniangames.am/arm/ հղումով»,-նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: