երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Հովհաննես Հովսեփյանը վերընտրվեց ՀԲՖ նախագահի պաշտոնում

Հովհաննես Հովսեփյանը վերընտրվեց ՀԲՖ նախագահի պաշտոնում

Հովհաննես Հոսեփյանը ձայների մեծամասնությամբ վերընտրվեց ՀԲՖ նախագահ։ Քվեարկելու իրավունք ունեցող 93 պատվիրակներից քվեարկությանը մասնակցեց 92 անդամ։ Փակ գաղտնի քվաերկության արդյունքներով 81 ձայն ստացավ Հովհաննես Հոսվեփյանը, 11 ձայն՝  Իսրայել Հակոբկոխյանը։

Աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը շնորհավորեց վերընտրված նախագահին եւ խորհուրդ տվեց  հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում բռնցքամարտի գիտակ մարզիչ նշանակել ։

Հիշեցնենք, որ ՀԲՖ նախագահի թեկնածուները երկուսն էին՝ գործող նախագահ Հովհաննես Հովսեփյանը եւ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը։

  • Կիսվել: