Հինգ օր այդ պարտությունն ինձ հանգիստ չէր տալիս. Եղիշե Մելիքյան
Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է 5:0 հաշվով հաղթանակը Սան Մարինոյի «Տրե Ֆիորիի» նկատմամբ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում։ «Փյունիկը» դուրս է եկել երկրորդ փուլ։
«Հինգ օր այդ պարտությունն ինձ հանգիստ չէր տալիս։ Հինգ օրվա փոխարեն այսօր խփեցինք՝ հինգ գոլ»,- ասել է Եղիշե Մելիքյանը։
Սան Մարինոյում «Փյունիկը» պարտվել էր 0:1 հաշվով։


