կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Կարեն Գիլոյանը հանդիպել է Բելառուսի սպորտի և տուրիզմի նախարարի հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Կարեն Գիլոյանը հանդիպել է Բելառուսի սպորտի և տուրիզմի նախարարի հետ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հանդիպել է Բելառուսի սպորտի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Կովալչուկի հետ:

Հանդիպման ընթացքում Բելառուսի սպորտի և զբոսաշրջության նախարարն իր հիացմունքը հայտնեց այս օրերին Հայաստանում ընթացող Համահայկական խաղերի կազմակերպվածության և մեծամասշտաբության վերաբերյալ` ընդգծելով, որ կարել է պատկերացնել, թե որքան աշխատանք է տարվել Համահայկական 8-րդ խաղերի անցկացման համար, որին մասնակցում է 7000-ից ավել մարզիկ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի առաջարկով բելառուսական կողմը ներկայացրեց Մինսկում գործող սպորտային-վերականգնողական բժշկական համալիրի հնարավորությունները:

Գիլոյանն ընդգծեց, որ այժմ Հայաստանի կառավարության  առաջնահերթությունը մարզական կառույցներ ունենալն է, քանի որ առանց կառույցների անհնար է ժամանակակից սպորտում լուրջ հաջողությունների հասնել:

«Մենք կուզենայինք, հիմքում ունենալով նրանց փորձը, կառուցել մերը: Ինչու ոչ՝ այսօր սպորտում հաղթում է բժշկությունը»,-ասաց Գիլոյանը:

ԱՊՀ 2-րդ խաղերն անցկացվում են Բելառուսի տարբեր շրջանների 10 քաղաքներում։ Նոր ձևաչափի նպատակն է ընդլայնել մրցաշարի աշխարհագրությունը և սպորտի մասսայականացումը երկրի տարբեր հատվածներում: Մասնավորապես, մրցումներն անցկացվում են Մինսկ, Բորիսով, Բրեստ, Վիտեբսկ, Գոմել, Գրոդնո, Ժլոբին, Մոգիլյով, Մոլոդեչնո, Օրշա և Սոլիգորսկ քաղաքներում։ 23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերը կչափեն ընդհանուր առմամբ 20 մարզաձևում: Խաղերի փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին:

  • Կիսվել: