շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հենրիկ Հայկյանը ևս պարտվեց 1/2 եզրափակիչում և կպայքարի բրոնզե մեդալի համար

Հենրիկ Հայկյանը ևս պարտվեց 1/2 եզրափակիչում և կպայքարի բրոնզե մեդալի համար

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում 110 կգ քաշային Հենրիկ Հայկյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հայ մարզիկը նախ 1/8 եզրափակչում ժամանակից շուտ 13-3 հաշվով հաղթել էր ամերիկացի Սիմփսոն Ֆրանկ Սթիլվելին, ապա` 1/4 եզրափակչում 5-0 հաշվով առավելության էր հասել ճապոնացի Հոսեի Ֆուջիտայի նկատմամբ:

Կիսաեզրափակչում Հենրիկ Հայկյանը 2-6 հաշվով զիջել է ադրբեջանցի Յուսիֆ Դուրսունովին և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար:
Ավելի վաղ կիսաեզրափակչում պարտություն էր կրել նաև 55 կգ քաշային Սամվել Գևորգյանը:

 

  • Կիսվել: