շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հենրիկ Գևորգյանը ևս պարտվեց․ ըմբշամարտի Մ23 ԱԱ

Հենրիկ Գևորգյանը ևս պարտվեց․ ըմբշամարտի Մ23 ԱԱ

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային Հենրիկ Գևորգյանը երկու հաղթանակներից հետո 1/4 եզրափակիչում զիջեց ղրղզ ըմբիշին։

 

Հայ ըմբիշը որակավորման փուլում ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթել էր լիտվացի Աիստիս Լիաուգմինասին։ 1/8 եզրափակչում Հենրիկը 7-0 հաշվով հաղթել է էստոնացի Էդվին Կինին։
Այսպիսով, այսօր կիսաեզրափակիչ դուրս եկավ միայն 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը։

  • Կիսվել: